Բավ է պառակտվել
25-12-2015 11:09

ՆԱՍԱ-ն ցուցադրել է Երկրի` Լուսնից արված պատմական լուսանկարը

NASA-ի կայքում հրապարակվել է Երկիր մոլորակի հայտնի լուսանկարը՝ արված «Ապոլոն-8» տիեզերանավի անձնակազմի կողմից 1968 թվականի դեկտեմբերի 24-ին` Սուրբ Ծնունդի նախօրեին:  «Ապոլոն-8»-ի թռիչքի ընթացքում առաջին անգամ հասել են Լուսնին և մտել նրա ուղեծիր: Թռիչքը նշանավորվում է տիեզերքի հետազոտման և մարդկության պատմության նոր դարաշրջանի սկիզբը: Թռիչքի ընթացքում մարդիկ առաջին անգամ իրենց մոլորակը տեսան հեռվից` առաջին անգամ լքելով Երկրի ձգողական դաշտը և առաջին անգամ սեփական աչքերով տեսան Լուսնի հակառակ կողմը և Երկրի ծագելը լուսնային հորիզոնից: 1968թ. ընթացքում «Ապոլլոն- 8»-ը Լուսնի կողքով 10 ամբողջական պտույտ է կատարել: Այն Երկիր է վերադարձել դեկտեմբերի 27-ին` դառնալով Լուսնի մոտ տեսանկարահանած ֆոտոժապավենը Երկիր բերած առաջին տիեզերանավը։