Բավ է պառակտվել
02-04-2016 08:14

NASA-ն ցուցադրել է Պլուտոնի «օձի կաշվի» 3D պատկերը

NASA-ն ցուցադրել է Պլուտոնի «օձի կաշվի» 3D պատկերը NASA-ն ներկայացրել է արեգակնային համակարգում երբևէ դիտարկված ամենատարօրինակ ռելիեֆով մակերես ունեցող երկնային մարմնի` Պլուտոնի եռաչափ պատկերը: Գաճաճ մոլորակի սեպանման լանդշաֆտների («օձի կաշվի») մասին հայտնել է գործակալության կայքը: Լուսանկարում պատկերված է Տարտարոս Դորսայի տարածքը, որը գտնվում է Տոմբո (սիրտաձև հարթավայր)տարածաշրջանի արևելյան հատվածում:

Գիտնականները այդ (սեպաձև, օձանման կամ թեփուկավոր լանդշաֆտների) երկրաբանական կառույցների ծագման մասին տեղեկություն չունեն: Վարկածներից մեկի համաձայն, դրանք ծագել են ջրի սառույցի և պինդ մեթանի սուբլիմացիայի էրոզիայի հետևանքով: Մյուս վարկածի համաձայն, դրանք ձևավորվել են մեթանային կլատրատներով և իրենցից ներկայացնում են արեգակնային համակարգի հնագույն կառույցներից մեկը: Եռաչափ պատկերը ստացվել է երկու նկարները մեկը մյուսի վրա դնելու արդյունքում, որոնք ստացվել են 2015 թ. հուլիսի 14-ին գաճաճ մոլորակի մակերեսից 25 հազար և 17 հազար կիլոմետր հեռավորության վրա արված New Horizons ավտոմատ կայանի MVIC (Multispectral Visible Imaging Camera) գիտական գործիքի միջոցով: