11-04-2014 11:46

ՆԱՍԱ-ն կողմ է իր գիտնականների մասնակցությանը Մոսկվայում կայանալիք տիեզերքի թեմայով վեհաժողովին

Մեկ անգամ երկու տարվա ընթացքում COSPAR-ը վեհաժաովներ է անցկացնում, որոնց ընթացքում գիտնականները ներկայացնում են տիեզերքի ուսումնասիրման կարևորագույն արդյունքները և քննարկում են վերջինիս հետ կապված խնդիրները: COSPAR-ի գալիք վեհաժողովը տեղի կունենա 2014 թվականի օգոստոսի 2-10-ը Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանում:
ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչությունը (ՆԱՍԱ) կողմ է իր գիտնականների մասնակցությանը Մոսկվայում կայանալիք տիեզերքի թեմայով վեհաժողովին (Committee on Space Research, COSPAR), հաղորդում է վեհաժողովի պաշտոնական էջը:
Ավելի վաղ ՆԱՍԱ-ն հայտարարել էր ՌԴ-ի հետ համագործակցության կասեցման մասին բացառությամբ Միջազգային Տիեզերական՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով: ՆԱՍԱ-ի աշխատակիցները դժգոհում են սեփական ղեկավարության այդ քայլից և նշել են, որ գիտական փոխհարաբերությունները պետք է քաղաքականությունից դուրս լինեն: ՆԱՍԱ-ի ՌԴ-ի հարաբերությունների սառեցման որոշումից հետո պարզ չէր, թե արդյոք ամերիկացի գիտնականները կկարողանան մասնակցել մոսկովյան վեհաժողովին, նշված է կազմակերպության ղեկավար Ջովաննի Բինյամին ուղղված COSPAR-ի պաշտոնական կայքում տեղադրված ԱՄՆ ներկայացուցիչ Լեոնարդ Ֆիսկի նամակում:
"Մեզ տեղեկացրել են, որ ՆԱՍԱ-ն ներքին նամակ է հրապարակել, որը կողմ է վեհաժողովին մասնագետների մասնկացությանը", - գրել է Ֆիսկը:
COSPAR-ի կարևորագույն խնդիրներից է "միջազգային մակարդակով աջակցություն ցուցաբերելը ամեն տեսակի գիտական ուսումնասիրումներին, որոնք կազմակերպվում են հրթիռների կամ հրթթիռային թռչող սարքերով": Բացի այդ կոմիտեն միջտիեզերային կենսաբանական անվտանգության միջազգային ստանդարտներ և տիեզերային գործունեության ոլորտում կանոններ է մշակում:
Մասնավորպաես, հենց COSPAR-ն է մշակում միջտիեզերային կենսաբանական անվտանգության միջազգային ստանդարտները, որոնց նպատակն է երկրային միկրոօրանիզմներից այլ տիեզերային մարմինների վարակման կանխումը: 1970 թվականին այդ ֆորումը առաջին անգամ անցել է ԽՍՀՄ-ում.այն ժամանակ այդ հանդիպմանը, որը կազմակերպվել է Լենինրադում, մասնակցել է ամերիկացի տիեզերագնաց և Լուսնի վրա վայրէջք կատարած առաջին մարդը՝ Նիլ Արմսթրոնգը: