Բավ է պառակտվել
22-06-2014 17:30

ՆԱՍԱ-ն մտադիր է պարզել կյանքի գոյությունը այլ մոլորակներում

ՆԱՍԱ ամերիկյան աէրոտիեզերային գործակալությունը հայտարարել է աշխարհում հզորագույն աստղադիտակը ստեղծելու իր մտադրության մասին, հայտնում ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով բրիտանական Independent թերթին: ATLAST-ի օգնությամբ (Advanced Technology Large-Aperture Space Telescope) գիտնականները կկարողանան հետազոտել Երկիր մոլորակից 30 լույսային տարվա հեռավորության վրա գտնվող մոլորակների և արեգակնային համակարգերի մթնոլորտը: ATLAST-ի գլխավոր հայելու տրամագիծը կկազմի մոտ 15 մետր, և այն կհամարվի մարդկանց կողմից ստեղծված հայելիներից խոշորագույնը: