Բավ է պառակտվել
27-04-2015 08:16

ՆԱՍԱ-ն սկսում է փնտրել օտարմոլորակային քաղաքակրթություններ

ԱՄՆ-ի Ազգային տիեզերային գործակալությունը որոշել է փոփոխել իր մոտեցումը օտարմոլորակային քաղաքակրթությունների նկատմամբ և ստեղծել Nexus for Exoplanet System Science (NExSS) նախաձեռնությունը, որի ներքո ՆԱՍԱ-ն մտադիր է միավորել և ստեղծել աստրոֆիզիկան, Երկիրը, Արևը և այլ մոլորակներ ուսումնասիրող գիտնականներին: ՆԱՍԱ-ի կարծիքով՝ արտերկրային կյանքի փնտրելու գործում հավաքական գիտելիքները և փորձը կնպաստեն բազում հարցերի լուծմանը և թույլ կտան բացահայտել ուսումնասիրությունների այն ուղղությունները, որոնք անհնար է կատարել միայնակ: Օրինակ՝ կարելի է զբաղվել այն հարցով, թե ինչպես է մթնոլորտը ազդում մոլորակում կյանքի զարգացման վրա: «Նոր էկզոմոլորակների փնտրելու գործը միակը չէ աստղագիտության մեջ: Այդ ուղղություններից մեկն է նաև նոր մոլորակներում կլիմայի ուսումնասիրումը», - նշում է մոլորակաբանության բաժնի տնօրեն Ջիմ Գրինը: ՆԱՍԱ-ում հուսով են, որ գիտնականների խումբը կկարողանա ոչ միայն բնորոշել այս կամ այն մոլորակների բնակեցման հավանականությունը, այլ նաև մի տեխնոլոգիա կմշակի, որը թույլ կտա ավելի մանրամասնորեն ուսումնասիրել նմանատիպ մոլորակները: