Բավ է պառակտվել
20-10-2016 08:58

ՆԱՍԱ․ Աստերոիդները կարող են անսպասելի գրոհել Երկիրը

ՆԱՍԱ ամերիկյան գործակալության աստղագետները պատմել են, որ աստերոիդներն ունակ են աննկատ մնալ ու անսպասելիորեն գրոհել մեր մոլորակը։ Մթնոլորտում առկա փոշին ու տիեզերական աղբի մնացորդները խանգարում են մասնագետներին հաշվարկել երկնային մարմնի թռիչքի ճիշտ հետագիծը:

Գիտնականների խոսքով այսօրվա դրությամբ իրենց համար բավականին բարդ է հայտնաբերել մոտեցող աստերոիդը։ Մասնագետները կարող են ֆիքսել մեզնից 100 հազար լուսային տարվա հեռավորության վրա գտնվող օբյեկտը, բայց դրա շարժման ճիշտ հետագիծը հաշվելն անհնար է։ Եթե հսկայական չափերի աստերոիդը մոտենա Երկրին, գիտնականները չեն հասցնի ժամանակին արձագանքել ու անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել։

Գիտնականները նաեւ հիշեցրել են, որ մեկ կիլոմետր տրամագծով երկնաքարը կարող է Երկիր մոլորակին գլոբալ ավերածություններ պատճառել։