Բավ է պառակտվել
29-07-2015 02:27

Վաճառքի է հանվել Windows 10-ը

Այսօր վաճառքի է հանվել նոր գործավար համակարգ Windows 10-ը: Այդ մասին հայտնել է Microsoft կորպորացիայի մամուլի ծառայությունը: «Մենք հույս ունենք, որ նոր հնարավորությունները, որոնք ընձեռնում է Windows 10-ը, գործավար համակարգի ավանդական հնարավորությունների հետ մեկտեղ, անտարբեր չեն թողնի և դուր կգան դրանցից օգտվողներին»,- նշվում է հաղորդագրության մեջ: Windows 10-ը ներկայացվել էր 2014 թվականանի սեպտեմբերին: Վերջին 14 տարիների ընթացքում Windows-ի նոր տարբբերակները թողարկվում էին հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, բայց այս անգամ ընկերությունը որոշեց չսպասել մինչև աշուն: Windows 7-ով  և Windows 8.1-ով համակարգիչների վրա նոր համակարգը հնարավոր կլինի անվճար տեղակայել տարվա ընթացքում: Բայց կորպորատիվ Windows 8/8.1 և կորպորատիվ Windows RT/RT 8.1 չեն կարող ստանալ թարմացումը անվճար: Ըստ Microsoft-ի գործավար համակարգերի գծով փոխտնօրեն Տերրի Մայերսոնի՝ հայտարարության 2018 ֆինանսական տարում Windows 10 համակարգով սարքերի թիվը կգերազանցի 1 միլիարդը: Windows 10 կվերադառնա մեզ համար սովորական դարձած «Start» մենյուն և կավելանա ձայնային օգնական Cortana-ն. Նրան կարելի է ղեկավարել ձայնային կամ տեքստային հրահանգների միջոցով Օգնականը ապահովում է նաև հնարավորություն վերսկսելու աշխատանքը օգտատիրոջ այլ Windows սարքերի վրա: Բիոմետրիկ ճանաչման Windows Hello համակարգը թույլ կտա համակարգ մտնել առանց գաղտնաբառի` օգտագործողի բջջային սարքի բիոմետրիկ ճանաչման օգնությամբ: Հարթակի նոր մաս կդառնա օֆիսային ծրագրերի Office 2016 փաթեթը և ինտերնետ թողարկիչ Microsoft Edge-ը, որի օգնությամբ կայքէջերի վրա կարելի է անել ձեռագիր նշումներ, դրանցով կիսվել ընկերների հետ, և ուսումնասիրել դիտման ռեժիմում: 

Windows 10-ի մեկ այլ հետաքրքիր ֆունկցիա է դարձլ Continuum-ը: Նրա օգնությամբ լրացուցիչ ստեղնաշարի և էկրանի միացման շնորհիվ սմարտֆոնը, ըստ ընկերության հայտարարության, կարելի է օգտագործել, որպես ստացիոնար համակարգիչ: Continuum-ը իրենից ներկայացնում է ունիվերսալ ծրագրերի ներկայացուցիչ, որոնք հարմարեցվելով էկրանի չափերին, օգտվողներին հնարավորություն են ընձեռում նմանատիպ ձևով աշխատել (ստանալ նույն տպավորությունները) տարբեր սարքերով: