Բավ է պառակտվել
01-11-2016 12:12

Ռուսաստանի բոլոր գազալցակայաններում էլեկտրամոբիլներ կլիցքավորվեն

Նոյեմբերի 1-ից Ռուսաստանի գազալցակայանները պարտավոր են իրենց տարածքում էլեկտրական մեքենաների համար լիցքավորիչներ տեղադրել: Համապատասխան կանոնները ամրագրված են  ՌԴ կառավարության 2015 թ. օգոստոսի 27-ի №890 հրամանագրում: Սակայն, գազալցակայաններում լիցքավորման սարքավորումների տեղադրման գործընթացը արագ չի լինի: Մինչև 2016 թ. վերջը էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ընդհանուր թիվը   կավելանա 20 տոկոսով: Այժմ երկիրում գործում են միայն 60 լիցքավորման կայաններ, որոնց  կեսը բաժին են հասնում Մոսկվային: Բացի մայրաքաղաքից էլեկտրական լցակայաններ կան նաև Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Յարոսլավլում, Սոչիում: Առաջիկա երկու ամիսների ընթացքում 12 նոր լիցքավորման կայաններ կհայտնվեն: