Բավ է պառակտվել
04-10-2017 14:11

Արեգակի վրա «մուգ սիրտ» է հայտնաբերվել (Տեսանյութ)

 

Արեգակի մակերեսին հայտնվել է « սրտի» ձև ունեցող պատկեր, որն առաջացել է մագնիսական դաշտի գծերից, և որի կենտրոնը ուղղված է եղել դեպի Երկիրը:
Պատկերն առաջացել է հոկտեմբերի 3-ի գիշերը, երևացել է մի քանի ժամ, ինչից հետո « տարրալուծվել» է: Գիտնականները հասցրել են ֆիքսել այդ « մուգ սիրտը»:
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտաուտի Արեգակի ռենտգենային աստղագիտության լաբորատորիայից նշում են, որ պատկերի արտաքին ուրվագիծը «նկարված» է եղել սառը մագնիսական բծերով, որոնք ավելի մուգ են երևում, իսկ սրտի կենտրոնում տեղակայված է եղել վառ, տաք ու ակտիվ հատվածը:
Գիտնականները նշում են, որ պատկերի չափսը հասել է մոտ միլիոն կիլոմետրի:
Արևի վրա պարբերաբար հայտնվում են թռչունների, հսկայական սլաքների, աշխարհամասերի և այլ օբյեկտների նմանվող պատկերներ: Դա տեղի է ունենում պատահականորեն՝ Արեգակի կեղևի խորքի և մակերեսի մագնիսական դաշտերի բարդ փոխգործակցության արդյունքում:
Հետևելով այդ երևույթին գիտնականները հույս ունեն ի վերջո հասկանալ, թե ինչպես կարելի է կանխատեսել Արեգակի ակտիվությունը: