Բավ է պառակտվել
20-05-2016 09:28

Մարսի վրա ցունամիի հետքեր են հայտնաբերել

Հին ժամանակներում Մարսի վրա գտնվող օվկիանոս երկու աստերոիդ է ընկել, ինչը հանգեցրել է մեգացունամիի առաջացման: Այսպիսի եզրահանգման են եկել Եվրոպայից, ԱՄՆ-ից և Չինաստանից երկրաֆիզիկոսները: Գիտնականները կարծում են, որ շուրջ 3.4 մլրդ տարի առաջ Մարսի վրա երկու աստերոիդ է ընկել: Իրենց հետևից երկնային մարմիններն ավելի քան 30 կմ շառավղով երկու խառնարան են առաջացրել: Աղետալի իրադարձությունների արդյունքում մոլորակի վրա 100 մետր բարձրությամբ ցունամիի երկու ալիք է առաջացել: Գիտականները որպես իրենց տեսության ապացույց նշում են օվկիանոսի ափամերձ գոտիների միջեւ տարբերությունը: Մոդելավորումը ցույց է տվել, որ այն առաջացել է երկրորդ հսկայական ցունամիի ազդեցությամբ: