Բավ է պառակտվել
15-07-2016 11:30

Մարսի վրա կյա՞նք կա

Մարսի վրա կենդանի էակներ կան։ Նման հայտարարություն է արել ՆԱՍԱ–ի աշխատակիցներից մեկը։

Նրա խոսքով՝ կան մի շարք գործոններ, որոնք ապացուցում են, որ այդ մոլորակի վրա կյանք կա։ Նման լրջագույն հայտարարությունը գիտնականների շրջանում քննարկումներ առիթ է դարձել։

Երկարատեւ խորհրդակցություններից եւ քննարկումներից հետո գիտնականները եկել են ընդհանուր մտահանգումների։ Կարելի է ենթադրել, որ Մարսի վրա կյանք կա, բայց միայն այն շրջաններում, որտեղ գտնվում է սառած անապատը։ Ամենահասարակ միկրոօրգանիզմները կարող են եւ էվոլյուցիա ապրել, բայց դրա համար շատ երկար տարիներ են անհրաժեշտ։ Ալֆրեդ Մակիվենը պնդում է, որ «Կարմիր մոլորակի» հաստ սառույցների տակ ջուրը բավականին տաք է։ Այդ պատճառով Մարսի վրա կյանքի գոյության հնարավորությունը 100 տոկոսով չի հերքվում։