Բավ է պառակտվել
31-01-2017 14:08

Լուսնի վրա «կյանքի հետքեր» են հայտնաբերել

Ճապոնացի գիտնականները Լուսնի վրա հայտնաբերել են «կյանքի հետքեր»՝ թթվածին Երկրի մթնոլորտից: Համապատասխան հետազոտության տվյալները հրապարակվել են Nature Astronomy ամսագրում:
Մասնագետները վերլուծել են ճապոնական SELENE (Selenological and Engineering Explorer) արբանյակից ստացված տվյալները, որը լուսնի ռեգոլիտում, մի քանի միկրոն խորության վրա թթվածին է հայտնաբերել:
Թթվածինը սկսել է Երկրի մթնոլորտից այդտեղ անցնել մոտ 2,5 միլիարդ տարի առաջ, հենց այն ժամանակ, երբ Երկիր մոլորակի մթնոլորտում այն առաջին անգամ զգալիորեն շատացել էր:
Հետազոտության հեղինակները ընդգծում են, որ այդպիսով արբանյակին հաջողվել է պահպանել Երկրի հնագույն մատերիան:
SELENE արբանյակը տիեզերք է արձակվել 2007 թվականի սեպտեմբերի 14-ին, և դադարեցրել գոյությունը՝ 2009 թվականի հունիսի 10-ին։ Սարքը դարձել է Լուսնի երկրորդ արհեստական արբանյակը, որն արձակվել էր Ճապոնիայի կողմից ։ Առաքելության խնդիրն է եղել Երկրի արբանյակի ծագման, և դրա մակերևույթի կառուցվածքի հետազոտությունը։