Բավ է պառակտվել
21-11-2016 11:08

Երկիր մոլորակի վրա հզոր մագնիսական փոթորիկ է սպասվում. հայ փորձագետ

Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը հաղորդեց, որ երեքշաբթի Երկիր մոլորակի վրա կգրանցվի 2016 թ.–ի թերևս ամենահզոր մագնիսական փոթորիկը։

«Արևի վրա տեղի են ունեցել բռնկումներ, որոնք մենք արձանագրել ենք։ Վաղը Երկիր մոլորակ կհասնեն այդ բռնկումների մասնիկները», – նշեց Հարությունյանը։

Նա ևս մեկ անգամ հիշեցրեց, որ արևի ակտիվության փոփոխությունն ու մասնիկների անջատումը հատկապես վտանգավոր են սիրտ–անոթային հիվանդություններով տառապող մարդկանց համար։

Որպես կանոն, նման օրերին մասնագետները խորհուրդ են տալիս ռիսկի խմբում գտնվող մարդկանց ընդունել ասպիրին, քանի որ արյունը սկսում է թանձրանալ երկրի մագնիսական դաշտի փոփոխության պատճառով։ Խորհուրդ է տրվում նաև հրաժարվել յուղոտ ուտելիքներից և քաղցրեղենից, ծխող մարդկանց մասնագետները խորհուրդ են տալիս ավելի քիչ ծխել։ Ցանկալի է, որպեսզի բոլորը ձեռնպահ մնան ալկոհոլ օգտագործելուց և այդ օրն ավելի թեթև սնվեն։