Բավ է պառակտվել
27-03-2015 15:49

Chrome-ը նոր շարժական խնայող գործառույթ է ստեղծել

Chrome ծրագրի շարժական տարբերակները արդեն վաղուց սովորել են խնայել համացանցային կապը: Այդ նպաստում է էջերի ներբեռնման արագությանը դանդաղ կապի պայմաններում: Այժմ Chrome-ի նոր գործաառույթը հայտնվել է նաև շարժական տարբերակում: Նոր ռեժիմը ակտիվացնելու համար անհրաժեշտ է ներբեռնել Google-ի «խնայողական» հավելվածը, որը կսեղմի թրաֆիքը շուրջ 50 տոկոսով: Ճիշտ է այդ գործառույթը չի աշխատում https տեխնոլոգիան օգտագործող կայքերի հետ: Ծրագիրը հատկապես օգտակար է հեռախոսից համակարգիչ փոխանցումներ կատարելու դեպքում, քանի բջջային թրաֆիքը սովորաբար սահմանափակ է լինում: Նոր ծրագիրը կարող է օգտակար լինել նաև համացանցային ցենզուրան շրջանցելու համար: Բանն այն է, որ թրաֆիքը սեղմելու համար ուղարկվում է ԱՄՆ-ում և Եվրոպայում գտնվող Google-ի սերվերների միջոցով: Դրա շնորհիվ ծրագիրը կարող է անանուն կերպով թույլ տալ օգտվել այս կամ այն երկրում արգելված կայքերից: