Բավ է պառակտվել
05-02-2015 14:56

Հայ ծրագրավորողների ստեղծած բջջային խաղերը գրավում են շուկան

Մշտապես հայրենականը քարոզող և հայկականն ընդունող մեր հայրենակիցները արդեն մի քանի տարի է, ինչ հնարավորություն ունեն բջջային հեռախոսներ ներբեռնել և իրենց ազատ ժամանակն անցկացնել նաև հայ մասնագետների կողմից նախագծված և հայ ծրագրավորողների ստեղծած խաղերը խաղալով: Արարատի ֆոնին աշխատող հերոս այգեպանը վնասատուներից փորձում է պաշտպանել հայկական ծիրանենու պտուղները: Հայրենասեր երիտասարդների այս թիմն արդեն մի քանի տարի է, ինչ ստեղծում է հայկական բջջային խաղեր: «Խաղերը ստեղծելու համար մենք հավաքվում ենք թիմով, ներկայացնում մեր գաղափարները, թե ով ինչ նոր գաղափարներ ունի, ընտրում ենք լավագույնը, որը համապատասխանում է նախ թրենդներին բջջային խաղերի ասպարեզում և դրանից հետո ընտրում ենք լավագույն գաղափարը և մեկ շաբաթվա ընթացքում արդեն գծում ենք սխեման», - ասել է Gisher.news-ի հետ զրույցում խաղերի դիզայներ Նարինե Եղիազարյանը: Այսպիսով՝ հետզհետե հայկական արտադրանքը գրավում էբջջային խաղերի համաշխարհային շուկան: