07-05-2014 12:20

Միխաիլ Խոդորկովսկին առցանց համալսարան կբացի

Միխաիլ Խոդորկովսկու բանտից դուրս գալուց հետո առօրյայի մասին առավել հետաքրքրական լուրերից մեկն է այն փաստը, որ ЮКОС-ի նախկին ղեկավարը մտադիր է կրթել ուսանողներին:
Ազատազրկումից հետո Խոդորկովսկին լքել է Ռուսաստանը, հայտարարել է պատմվածքների հավաքածուի թողարկման մասին և կենտրոնացել է Ուկրաինայում վարած իր աշխատանքի վրա: Այսօր հայտնի է դարձել, որ արդեն իսկ ամռանը կսկսի գործել Խոդորկովսկու առցանց համալսարանը, որի հիմնական թիրախը կլինեն ռուսաստանյան ուսանողները և դասախոսները: Ընդ որում որպես այդ ուսումնական հաստատության հիմք կծառայի ուկրաինական համալսարաններից մեկը: 
Այդ տեղեկությունը հաստատել է ինքը՝ Միխաիլ Խոդորկովսկին:
"Այո, համալսարան կլինի: Այն կգործի այս ամռանը", - ասել է նա:
Այս նորությունը հայտնի է դարձել "Ուկրաինա-Ռուսաստան երկխոսություն" ֆորումի ժամանակ, որն օրեր առաջ կայացել է Կիևում:
Ըստ որոշ տվյալների, այս ուսումնական հսատատությունը կզբաղվի լրագրողների պատրաստելով