Բավ է պառակտվել
26-05-2014 19:22

Microsoft-ը պատմել է իր նոր Surface Pro 3 պլանշետի մասին

Microsoft ընկերությունը մայիսի 20-ին պաշտոնական մամլո ասուլիսի ժամանակ ներկայացրեց նոր 12 դույմ անկյունագծով Surface Pro 3 պլանշետը: Ընկերությունը այսօր պաշտոնապես ներկայացրեց մանրամասն մշակիչների մասին,որոնք օգտագործվում են տարբեր սարքերում: Ինչպես հայտնի է, Surface Pro 3 պլանշետը ներկայացվել է Core i3, i5 և i7 չիպերով: 

Ամենահասարակ պլանշետի տարբերակը օժտված է 4 Գբայթ օպերատիվ հիշողությամբ և 64 Գբայթ ներքին հիշողությամբ: Ինչպես հայտնել է Microsoft ընկերությունը ZDNet կայքի լրագրողներին, պլանշետը կառուցված է երկու միջուկային, քառաալիք Intel Core i3-4020Y մշակչի վրա: 1,5 ԳՀց հաճախություն, 3 Մբայթ L3 քեշ հիշողություն,  Intel HD4200 @850 ՄՀց գրաֆիկա: Չիպի առավելագույն սպառումը կազմում է 11,5 Վտ: 

Surface Pro 3-ի հաջորդ մոդելը (4 Գբայթ Օպերատիվ հիշողություն և 128-Գբայթ SSD կամ 8 Գբայթ Օպերատիվ հիշողություն և 256-Գբայթ SSD տարբերակներով) օժտված է  երկու միջուկային, քառաալիք 1,9 ԳՀց հաճախությամբ Intel Core i5-4300U չիպով (Turbo — 2,9 ԳՀց), 3 Մբայթ L3 քեշ հիշողությամբ և Intel HD4400 @1,1 ԳՀց վիդեոքարտով: TDP — 15 Վտ: 

Վերջում Surface Pro 3-ի առաջնային տարբերակը՝ ( 8 Գբայթ Օպերատիվ հիշողություն և 256-Գբայթ SSD կամ 8 Գբայթ Օպերատիվ հիշողություն և 512-Գբայթ SSD տարբերակներով) օժտված երկու միջուկային, քառաալիք 1,7 ԳՀց հաճախությամբ Intel Core i5-4650U չիպով (Turbo — 3,3 ԳՀց), 3 Մբայթ L3 քեշ հիշողությամբ , Intel HD5000 @1,1 ԳՀց վիդեոքարտով: TDP — 15 Վտ: