Բավ է պառակտվել
24-11-2013 15:07

Microsoft-ը վաճառել է 1 միլիոն Xbox One ընդամենը մեկ օրում

Microsoft ընկերությունը կարողացավ ռեալիզացնել ավելի քան 1 միլիոն Xbox One ընդամենը մեկ օրում: Նմանատիպ արդյունք գրանցել էր նաև Sony ընկերությունը,մեկ տարբերությամբ: Sony-ն վաճառել էր այդքան սարք միայն ԱՄՆ-ում և Կանադայում,իսկ Xbox One-ը ներկայացվել էր 13 երկրում: Ընկերության խոսքերով,նոր կոնսոլը դարձել է ընկերության ամենաշատ վաճառվող սարքը:

Նշվում է,որ խանութներից շատերը վաճառել են Xbox One-ի իրենց համար նախատեսված ամբողջ արտադրանքը: Բացի այս տեղեկություններից, ընկերությունը անդրադարձել է նաև խաղերին.  Forza Motorsport 5-ով գեյմերները անցել են 3,6 միլիոն կիլոմետր, սպանել են 60 միլիոն զոմբի Dead Rising 3-ում, նետել են 8,5 միլիոն մրցակից Ryse: Son of Rome-ում, ինչպես նաև կատարել են 7,1 միլիոն կոմբո Killer Instinct-ում:

Ինչպես նշել է The Verge-ը,60 միլիոն զոմբին այդքան էլ շատ չէ: