Բավ է պառակտվել
01-05-2015 09:01

Microsoft-ը թողարկել է լուսանկարով տարիքն ու սեռը ճանաչելու ծառայություն

Microsoft ընկերությունը ներկայացրել է How-Old.net ծառայությունը, որը թույլ է տալիս մոտավոր գնահատել լուսանկարում պատկերված մարդու տարիքը, ինչպես նաև սեռը։ Այն ներկայացվել է մշակողների համար Սան Ֆրանցիսկոյում անցկացվող Build 2015 համաժողովի ժամանակ։ Հավելվածը կիրառում է դեմքերի ճանաչման Face detection API, որոնողական գործիքների Bing API և իրական ռեժիմում վերլուծության PowerBI տեխնոլոգիաները։ Ծառայության վեբէջի փորձարկումը ցնցել է մշակողներին։ 3 ժամում այն փորձելու ցանկություն է հայտնել ողջ աշխարհից 35 հազար օգտատեր, ընդ որում, 29 հազարը՝ Թուրքիայից։