Բավ է պառակտվել
29-11-2013 20:26

Microsoft Surface 2 եւ Pro 2 պլանշետների սեփականատերերը բողոքում են ուժեղ գերտաքացումից

Ըստ օգտատերերի` որոնք բախվել են Microsoft Surface 2 եւ Pro 2 պլանշետների գերտաքացման խնդրի հետ, խնդիրը միաժամանակ մի քանի այլ գործողությունների կատարելու և խաղերի մեջ է:

Microsoft պատրաստում է թարմացում, որը կշտկի տվյալ իրավիճակը, բայց հիմա առաջարկում օգտատերերին մի քանի րոպեյով մի կողմ դնել տաքացած պլանշետը, որպեսզի այն մի փոքր սառչի, սպասել մի քանի րոպե և շարունակել աշխատել, գրում է The Channel-ը:

Սակայն, նոր Surface-ի որոշ սեփականատերերը պնդում են, որ պրոցեսորի տաքացումը տեղի է ունենում նույնիսկ համացանց մտնելիս, բայց Microsoft-ը
ուշադրություն չի դարձնում այդ բողոքներին: