Բավ է պառակտվել
25-06-2015 10:34

Windows 10-ը կվաճառվի նաև USB կրիչներով

Microsoft ընկերությունը մտադիր է Windows 10 օպերացիոն համակարգը վաճառել USB կրիչների վրա: Նման որոշումը թույլ կտա նոր համակարգը տեղադրել նոութբուքների վրա, որոնք չունեն սկավառակադիր: Հիմնականում նման համակարգիչներ են ուլտրաբուքերը, որտեղ այն բացակայում է քաշի թեթևության համար: Ներկա պահին Microsoft օպերացիոն համակարգը վաճառվում է DVD սկավառակներով: Windows 10-ի թողարկումը ծրագրված է հուլիսի 29-ից: Windows 7 և Windows 8/8.1-ի օգտատերերը կարող են այն թարմացնել անվճար: