Բավ է պառակտվել
01-10-2015 10:47

Microsoft-ն ու Google-ը ավարտել են դատական գործընթացները

Microsoft և Google ընկերությունները համաձայնագիր են ստորագրել միմյանց դեմ իրավունքների խախտման հետ կապված բոլոր դատական գործընթացների ավարտի մասին: «Microsoft-ը և Google-ը պայմանավորվել են համագործակցել որոշ հարցերում, մենք նաև ակնկալում ենք համագործակցություն այլ ոլորտներում՝ ի շահ մեր հաճախորդների»,-նշված է պաշտոնական հաղորդագրությունում: Ընկերությունների միջև եղել 18 դատական գործ՝ ԱՄՆ-ում և Գերմանիայում: