Բավ է պառակտվել
24-01-2017 15:22

NASA- ի եղանակային արբանյակն ուղարկել է առաջին լուսանկարները

2016թ նոյեմբերին ՆԱՍԱ-ն տիեզերք բաց թողեց GOES սերիայի իր նոր արբանյակը: Երկու ամիս անց Երկիր մոլորակ ուղարկվեցին առաջին բարձրորակ լուսանկարները:
GOES («Geostationary Operational Environmental Satellite»-«Շրջակա միջավայրի մոնիթորինգի գեոստացիոնար գործառնական արբանյակ») սերիայի արբանյակները նախատեսված են Արևմտյան կիսագնդում իրականացվող մթնոլորտային և մակերեսային փոփոխությունների համար:
Դրանց սարքերը 5 անգամ ավելի արագ են աշխատում և 4 անգամ ավելի բարձր որակ են ապահովում, քան նախորդ սերնդի սարքավորումները:
Նկարահանումն իրականացվում է 15 րոպեն մեկ, բայց անհրաժեշտության դեպքում կադրերի հաճախականությունը մեծանում է հասնելով 2 րոպեի: Ներկայումս ուղեծրի վրա աշխատում է GOES-16-ը (նախորդ անվանումը — GOES-R), որը բաց է թողնվել 2016թ. նոյեմբերի 19-ին:
Հունվար ամսին արբանյակի ուղարկած տնվայլերի առաջին փաթեթն իր մեջ ներառում է ԱՄՆ-ի մայրցամաքային հատվածի նկարները՝ վերջին շրջանի սելավների ազդեցության տակ, Աֆրիկայի ափերի մոտ տեղի ունեցած փոշե փոթորիկը, Կարիբյան ավազանի ծանծաղուտները և այլ լուսանկարներ:
Տեղեկությունները, որոնք GOES-ը փոխանցում է Երկիր, անհրաժեշտ են եղանակը կանխատեսելու, փոթորիկներին հետևելու, տիեզերական եղանակային պայմանների մոնիթորինգ իրականացնելու և եղանակային հետազոտություններ կատարելու համար: Այդ մասին հայտնել է Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների Ազգային գրասենյակի եղանակային բյուրոյի տնօրեն Լուիս Ուչելինին (Luis Uccellini):
Լուսանկարների մեծ մասն արվեծ է գործիքների չափաբերման նպատակով: Թեստը ցույց է տվել, որ դրանք բոլորն էլ լավ են աշխատում:
Աշնանը GOES-ը կտեղափոխվի նոր ուղեծիր, իսկ եկող սերնդի արբանյակը տիեզերք բաց կթողնվի 2018 թվականին: