Բավ է պառակտվել
28-03-2014 01:15

Մերկուրի մոլորակը նվազում է և կնճռվում

Մերկուրին, որը հանդիսանում է երկրային խմբի փոքրագույն մոլորակը, շարունակում է նվազել իր չափերով:
Այս փաստը վաղուց հայտնի է գիտնականներին, սակայն այժմ պարզվել է, որ այդ ընթացքը երկու անգամ ավելի արագ է կատարվում, քան նախկինում ընդունված էր համարել:
Մերկուրիի շառավիղը կազմում է 2439,7 ± 1,0 կմ, տրամագիծը՝ 4880 կմ, իսկ զանգվածը հավասար է 3,3•1023 կգ, ինչով գրեթե չի տարբերվում երկրագնդի խտությունից:
Մերկուրիի մակերեսը պատված է բազմաթիվ ատամնաձև թեքլանջերով, որոնք ծավալվում են հազարավոր կիլոմետրերով: Նրանց կառուցվածքի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ վերջիններս առաջացել են կրճատման ժամանակ՝ մոլորակի սառեցմանը համընթաց, որի պատճառով էլ Մերկուրիի չափերը նվազել են, ինչպես ենթադրվում էր, ավելի քան 6 կիլոմետրով:
Մերկուրին քիչ ուսումնասիրված մոլորակ է.միայն 2009 թվականին, «Մարիներ – 10» և «Մեսենջեր» տիեզերաապարատների կողմից կատարված լուսանկարների հիման վրա է կազմվել մոլորակի առաջին քարտեզը: Եվ այդ նոր արդյունքներ տվեց. երկրաբանական և տեկտոնիկ առանձնահատկությունների վերլուծության հիման վրա պարզվել է, որ իր չորս միլիարդ տարուց ավելին գոյատևման ընթացքում Մերկուրիի տրամագիծը նվազել է 14,5 կիլոմետրով:
Ամերիկյան Կարնեգի համալսարանի մոլորակաբան Փոլ Բիրնը բացատրում է. «Պետք չէ թերագնահատել այդ թվերը, թեև նրանք Մերկուրիի ընդհանուր չափերի համեմատ չափազանց փոքր են: Այնուամենայնիվ, այդ վկայում է երկնային մարմնի կառուցվածքի զգալի փոփոխության մասին»:
Գիտնականները մոլորակի սառեցման և չափերի նվազման ընթացքը համեմատում են չորացող խաղողոի հատիկի երևույթի հետ, որը աստիճանաբար վերածվում է չամչի հատիկի: Ճիշտ է՝ երկնային մարմնինների դեպքում խոսքը ոչ թե խոնավության պակասի, այլ ջերմության կորստի մասին է: Մերկուրիում տեղի ունեցող երևույթները իրենց ներդրումը կունենան սառող մոլորակների ընդհանուր դինամիկային ուսումնասիրության գործում: