23-12-2016 14:04

«Մեգաֆոն»-ը հայտնել է Mail.ru-ում Ուսմանովի բաժնեմասի ձեռք բերման մասին

«Մեգաֆոն»-ը պաշտոնապես հայտնել է Mail.Ru Group –ում Ալիշեր Ուսմանովի USM –ի 63,8%-ի չափով բաժնեմասը ձեռք բերելու մասին: Գործարքի արժեքը կազմում է 640 մլն դոլար՝ փակման պահին: 100 մլն դոլար էլ վճարվելու է գործարքից մեկ տարի անց:

 
«Մեգաֆոն»-ը հաղորդում է, որ գործարքի նպատակը.« հեռահողորդակցության օպերատորների և ինտերնետ ընկորությունների ակտիվ համագործակցություն համար պայմաններ ստեղծելն է՝ համատեղ նախագծերն ավելի հեշտ և արագ իրականացնելու նպատակով:
Գործարքը նպատակ ունի բարձրացնել փոխգործակցության որակը, ինչը թույլ կտա մեծացնել «Մեգաֆոն»-ի թվային ծառայությունների տեսականին և կնպաստի դրանց առաջխաղացմանը, ինչպես նաև մեկնարկ կտա «В контакте» սոցիալական կայքի VKmobile-ի հատուկ առաջարկին, և այլ նախաձեռնություններին»,- հայտնել է «Մեգաֆոն»-ը:
Գործարքի ավարտից հետո «Մեգաֆոն»-ն ու Mail.Ru-ն կշարունակեն աշխատել շուկայական պայմաններով, ասվում է հայտարարության մեջ:
Այսօր, 2016 թ. դեկտեմբերի 23 –ին «Մեգաֆոն»-ի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել 2017թ. հունվարի 20-ին կայանալիք բաժնետերերի արտահերթ ժողովին, որի ժամանակ գործարքը հաստատվելու է:
«Մեգաֆոն»-ը նոյեմբերի կեսերին էր տեղեկացրել այն մասին, որ բանակցություններ է վարում Mail.ru Group-ի որոշ բաժնետերերի հետ՝ նրանց բաժնեմասերը ձեռք բերելու նպատակով:
Այդ ժամանակ շատ չակերտներ չէին բացվել, սակայն «Ведомости» պարբերականը պարզել էր, որ խոսքը գնում է Ալիշեր Ուսմանովի բաժնեմասը ձեռք բերելու մասին:
Ե՛վ «Մեգաֆոն»-ը, և՛ Mail.ru Group-ը Ուսմանովը կառավարում է USM Holdings-ի միջոցով: USM Holdings-ի ենթակայության տակ գտնվող NMT ընկերությանն են պատկանում Mail.ru Group –ի բաժնետոմսերի 64%-ը:
Mail.ru Group-ի բաժնետոմսերի ևս 27,6%-ը պատկանում է հարավաֆրիկյան Naspers մեդիահոլդինգին, 7,4%-ը՝ Չինական Tencent-ին: Mail.ru Group-ի գրեթե 50% ստացականները LSE-ի աճուրդում են:
Mail.ru Group-ը լսարանի առումով ամենամեծ ինտերնետ-հոլդինգն է ինտերնետի ռուսաստանյան տիրույթում (TNS –ի տվյալներով սեպտեմբերին 54,7 մլն): Խմբի մեջ մտնում են Mail.ru տիրույթը, «В контакте» ու «Одноклассники» սոցիալական կայքերը: