Բավ է պառակտվել
18-08-2016 20:02

Մայաները գիտեին Վեներայի սինոդիկ պարբերության անկանոն լինելու մասին

1952 թ. ամռանը երիտասարդ ֆիզիկոս Ռիչարդ Ֆեյնմանը իր գեղեցկուհի կնոջ` Մերի-Լուի հետ ուղևորվեցին Մեքսիկա մեղրամիսն անցկացնելու: Նորապսակների մեղրամիսը ուղղակի առնչություն ունի գիտության հետ, քանի որ ինչ-որ փոքրիկ Գվատեմալա քաղաքում` «ոչնչի կենտրոնում», ինչպես գրում է Ֆեյնմանը, ցուցադրված էր ձեռագիրը` լրացված տարօրինակ սիմվոլներով, նկարներով, շտիխներով ու կետերով: Դա Մայաների ստեղծած Դրեզդենյան կոդեքսի պատճենն էր, որի բնօրինակը պահվում է Դրեզդենի թանգարանում:

Ֆեյնմանը գնեց կոդեքսի պատճենը և սկսեց գլուխ կոտրել շտրիխների և կետերի իմաստի վրա: Կոդեքսի աղուսյակների 24-րդ էջի վրա ֆիզիկոսին հետաքրքրեց 584 թիվը, որը «շատ էր աչքի ընկնում»: 584 թվի կողքին մի շարք այլ թվեր էին` 236, 90, 250 և 8, իսկ 24-րդ էջի աղուսյակի վրա նշված էին բազմապատկվող թվեր 2920 (584 × 5)-ից մինչև 13×2920 և ուրիշ այլ «զվարճալի թվեր»: Նա գնաց գրադարան և պարզեց, որ օրվա 583.92-ը Վեներայի պտույտի ժամանակահատվածն է` եթե հետևել Երկրի մոլորակից:

Գիտնականը հասկացավ, թե որքան խորն էին Մայաների գիտելիքները աստղագիտության ոլորտում: Նշված թվերը նշանակում էին այն փուլերը, որոնցով անցնում էր Վեներան, Մայաների հողատարածքի արևելյան և արևմտյան հորիզոնների տարբերությունը և այլն: Ավելին, շատ տարիներ անց, նա հասկացավ, որ 24-րդ էջի «զվարճալի թվերը» իրականում ամբողջական բազմապատկվող են, և առավել մոտ են օրվա 583.923 ժամանակահատվածին, այսինքն, Մայաները հասկացել են, որ 584 թիվը այնքան էլ ճիշտ չէ, և, հետևաբար, կազմել են փոփոխությունների աղուսյակը` այս թիվն ուղղելու համար:

Ֆեյնմանի և Էրիկ Թոմփսոնի աշխատանքից հետո դեռ երկար տարիներ Գիտնականները կարծում էին, որ 24-րդ էջի աղուսյակի ուղղումները զուտ թվաբանական բնույթ են կրում, այսինքն, սինոդիկ պարբերությունը հաշվարկվում է միայն մաթեմատիկորեն, առավել համապատասխան թվերի օգտագործմամբ, որոնք էլ գրանցվել են աղուսյակում:

Ըստ Թոմփսոնի, եթե վերը նշված թիվը բազմապատկենք չորսով, ավելացնենք աղուսյակի թվերի տարբերությունը կստացվի, որ Վեներայի ուղեծրի կանխատեսման ճշգրտությունը 4000 տարիների ընթացքում մեկ օր է: Սա Մայաների նշանակալի ձեռքբերումն է, չէ որ նրանք իրենց դիտարկումներն իրականացրել են ընդհամենը հարյուրամյակների ընթացքում:
Ամենայն հավանականությամբ, Վեներայի դիտարկումներն իրականացվել են Չիչեն Իցա քաղաքի Կարակոլ աստղադիտարանում` նույն քաղաքում, որտեղ կազմվել է կոդեքսը:

Այսպիսով, Մայաները բացահայտել են Վեներայի սինոդիկ պարբերության անկանոնությունը եվրոպական աստղագետներից շուրջ 700 տարի առաջ և դեռ մինչև աստղադիտակի հայտնագործումը: