Բավ է պառակտվել
21-06-2016 13:27

Maserati-ն էլեկտրական սպորտքար կստեղծի

Մեքենաշինության ոլորտի ամենահեղինակավոր ընկերություններից մեկը` իտալական Maserati-ն, մտադիր է ստեղծել էլեկտրական սպորտքար, ինչի մասին հայտնել է Fiat Chrysler Automobiles-ի ղեկավար Սերջիո Մակրիոնեն:

«Ինձ հանգիստ չի տալիս Tesla Motors ընկերության տնտեսող մոդելը, որից Fiat Chrysler-ը կարող է օրինակ վերցնել: Ենթադրում եմ, որ հետաքրքիր կլիներ նմանատիպ փորձնական նախագիծ իրականացնել մեր ապագա մոդելներից որևէ մեկի հետ»,- ասել է Մակրիոնեն:

Էլեկտրական սպորտքարի մոդիֆիկացիան կստեղծվի 2014թ. Ժնևի միջազգային ավտոսրահում ներկայացված Maserati Alfieri մոդելի համար: Նշվում է, որ էկոլոգիապես մաքուր մոդելի արտադրությունը կսկսվի 2019թ. ոչ շուտ:

Բացի այդ, Մակրիոնեն ասել է, որ 2021թ. հետո Maserati-ի գրեթե ամեն մոդել կունենա հիբրիդային շարժիչով տարբերակ: