Բավ է պառակտվել
22-09-2014 10:43

Ամերիկյան Maven զոնդը հասել է Մարս

Տիեզերական Maven զոնդը, որը ՆԱՍԱ-ն ուղարկել էր նախորդ տարվա նոյեմբերին, հասել է Մարսի մթնոլորտային շերտերին, որտեղ պետք է ուսումնասիրի պատմական փոփոխությունները կարմիր մոլորակի գազային ծածկույթում: Նշենք, որ 10 ամսում սարքն անցել է 700 մլն կմ:
Գիտնականները հուսով են հասկանալ, թե ինչու եւ ինչպես է մոլորակը կորցրել ջուրը եւ խիտ մթնոլորտը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մարսի ներկայիս գազային ծածկույթը խիստ նոսր է, սառը եւ չոր, սակայն մոլորակի լանդշաֆտի ուսումնասիրությունը աստղագետներին հիմք է տվել ենթադրելու, որ միլիարդավոր տարիներ առաջ այն խիտ, տաք եւ խոնավ է եղել:
Ըստ ՆԱՍԱ-ի ծրագրերի` Maven-ը չպետք է վայրէջք կատարի մոլորակի մակերեւույթին: Զոնդը կարող է օգտակար լինել չորս շաբաթ հետո Մարսի կողքով թռչող երկնաքարն ուսումնասիրելիս: