Բավ է պառակտվել
01-11-2014 11:18

Մարկ Ցուկերբերգը նոյեմբերի 6-ին կպատասխանի Facebook-ի օգտատերերի հարցերին

Facebook սոցկայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը խոստացել է պատասխանել օգտատերերի հարցերին առցանց ասուլիսի ընթացքում։ Այդ մասին գրել է անձամբ Ցուկերբերգը սոցկայքի իր էջում, փոխանցում է newsru.com-ը։
Ցուկերբերգը պատմել է, որ ընկերությունում գոյություն ունի ավանդույթ. յուրաքանչյուր ուրբաթ անցկացվում է նիստ, որի ընթացքում աշխատակիցները կարող են հարցեր տալ Ցուկերբերգին՝ կապված Facebook-ի զարգացման հետ։
Նրա կարծիքով՝ ավանդույթը կարելի է ընդլայնել՝ հրավիրելով սոցցանցի օգտատերերին։ Հարցեր տալ ցանկացողները կարող են գրել հատուկ ստեղծված էջում, իսկ հարցազրույցը կկայանա նոյեմբերի 6-ին և կտևի ուղիղ մեկ ժամ։ 
Ներկայում Ցուկերբերգին արդեն ավելի քան 3.000 հարց է ուղղվել։ Ամենահաճախակի հանդիպող հարցը կապված է այն բանի հետ, թե ինչու է ընկերությունը պարտադրել օգտատերերին օգտվել Messenger բջջային հավելվածից։