Բավ է պառակտվել
26-02-2016 11:51

Mail.ru Group-ը 10 մլրդ ռուբլիով վաճառել է Headhunter-ը

Mail.ru Group-ը 10 մլրդ ռուբլիով վաճառել է Headhunter-ը: Նրա գնորդը դարձել է «Էլբրուս Կապիտալ» մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդը: Այս մասին հայտնել է Headhunter-ի ներկայացուցիչը Իվան Տյուտյունջին: Headhunter ընկերությանը պատկանում է Ռունետի ամենամեծ հավաքագրող hh.ru պորտալը և Career.ru կայքը: Բացի այդ, Headhunter-ը ղեկավարել է Mail.Ru Group հոլդինգի հավաքագրող ուղղությամը` Работа@Mail.ru:
«Էլբրուս Կապիտալ» մասնավոր ներդրումային հիմնադրամը - ըստ ընկերության կայքում հրապարակված տեղեկատվության «զբաղվում է Ռուսաստանի և ԱՊՀ երկրների շուկաներում առաջատար ընկերություններում ներդրումներ կատարող ուղիղ ներդրումային ֆոնդերի խորհրդատվությամբ»: Դրա հիմնադիրներն են Դմիտրի Կրյուկովը, Ալեքսանդր Սավինը և Ռոբերտ Տիլինը: