Բավ է պառակտվել
01-06-2017 22:51

Mail.Ru Group-ն Ուկրաինայի իր աշխատակիցներին աշխատանք է առաջարկել Ռուսաստանում

Mail.Ru Group հոլդինգն իր ուկրաինական բոլոր գրասենյակների աշխատակիցներին աշխատանք է առաջարկել ՌԴ-ում, քանի որ Ուկրաինայում ընկերության ներկայացուցչությունները փակվելու են, այս մասին իր հարցազրույցում տեղեկացրել է հոլդինգի ղեկավար Բորիս Դոբրոդեևը:
2017թ. մայիսի 30-ին տեղկություն տարածվեց այն մասին, որ Mail.Ru Group-ին պատկանող «Վկոնտակտե» սոցկայքը փակում է իր ուկրաինական գրասենյակը, որը գործում էր 2012 թվականից ի վեր: Ըստ տեղեկությունների, աշխատակիցների մի մասը կրճատման տակ է ընկել, իսկ մի մասն էլ Ռուսաստան տեղափոխվելու առաջարկ է ստացել:
2017թ. մայիսին ուկրաինական իշխանությունների կողմից Mail.Ru Group-ի գործունեության արգելափակումը Դոբրոդեևը «չափազանց հիասթափեցնող» է անվանել:
« Ուկրաինայի տարածքում Mail.Ru Group-ի ծառայություններն իրենց տեսակի մեջ առաջատարն էին: Դա աննախադեպ քայլ է: Անկասկած, մենք կանենք ամեն ինչ՝ այս կորուստը ինչ-որ կերպ լրացնելու համար, և կփորձենք օգնել ուկրաինացի օգտատերերին, որպեսզի նրանք կոնտակտի մեջ լինեն իրենց ընկերների հետ»,- ասել է նա:
Պատժամիջոցների մասին հայտարարելուց որոշ ժամանակ անց, Mail.Ru Group-ն իր օգտատերերին « Վկոնտակտե» և «Օդնոկլասնիկի» սոցկայքերի արգելափոկումը շրջանցող բրաուզեր էր առաջարկել: