Բավ է պառակտվել
07-12-2016 14:27

Խանութ՝ առանց վաճառողների - Amazon Go

Խոստովանեք, Ձեզնից շատերը կերազեին մտնել խանութ, վերցնել անհրաժեշտ մթերքները և հանգիստ դուրս գալ: Կարիք չկա հերթ կանգնել և սպասել, որ գանձապահը յուրաքանչյուր գնում անցկացնի շտրիխ կոդի սկաների առջևով: Խանութ առանց հերթերի: Խանութ առանց գանձապահների,  պարզապես ապրանքներով լի: Մեկ րոպեով մտար, արագ վերցրիր այն՝ ինչ պետք է, և դուրս եկար:

Amazon-ը պատրասատվում է ստեղծել իրականությանը մոտ այդ ուտոպիան:  Երեկ, Սիեթլում, ընկերությունը բացեց նոր Amazon Go տիպի խանութ:

Առայժմ խանութը փորձարկման փուլում է, և հասանելի է միայն ընկերության աշխատակիցների համար, բայց հաշվի առնելով աշխարհի խոշորագույն ինտերնետ- րիթեյլերի  ձգտումները, կարելի է ենթադրել, որ մեկ խանութով Amazon-ը  չի սահմանափակվի:

Խանութում կատարվող շոփինգը հարմարեցված է իդեալական ինքնասպասարկման կանոններին: Դուք կարող եք շրջել խանութով, ընտրել անհրաժեշտ ապրանքները, դրանք դնել Ձեր փաթեթի, պայուսակի մեջ, կամ պարզապես խցկել Ձեր գրպանները: Հետո, հատուկ պտտադռներով դուրս  գալիս խանութից, և Ձեր կատարած գնումի արժեքը ավտոմատ կերպով կգանձվի  Amazon-ի Ձեր հաշվից:

Ինչպես է դա աշխատում:

Կախարդանքը սկսում է աշխատել խանութից դուրս գալու պահին, որտեղ էլ գնորդը պետք է  գրանցվի: Գրանցումը իրականացվում է սմարթֆոնների՝ Amazon բջջային հավելվածի QR-կոդի միջոցով: Խանութ մտնելիս հարկավոր է էկրանի վրայի կոդը ցույց տալ  սկաներին: Տվյալ պահին պտտադռները բաց են անցնելու համար: Մարդիկ պարզապես ցուցադրում են շտրիխ կոդը և մտնում են ներս: Չկա որևէ արգելք, որը կկանխի չգրանցված այցելուների մուտքը ( դրանք պետք է գործեն գրանցման բացակայության դեպքում):

 

Հետագա ընթացքում, սմարթֆոնի բջջային հավելվածն աշխատում է ավտոմատ կերպով՝ հսկելով գնումների ցանկը, որոնք Դուք դրել եք Ձեր պայուսակը (կամ գրպանը):  Գնումներին հետևելու հստակ մեխանիզմի մասին դեռ չի բարձրաձայնվում, բայց հայտնի է, որ Amazon-ն օգտագործում է RFID- նշումներ և տեսախցիկներ: Ըստ ամենայնի, տեսանկարահանման  համակարգը հետևում է խանութում գտնվող յուրաքանչյուր գնորդի տեղաշարժին, իսկ RFID- նշումների սկաներները ֆիքսում են այն պահը, երբ  ապրանքը վերցվում է բաժնից: Համակարգը համադրում է երկու աղբյուրներից եկած ինֆորմացիան և գալիս է եզրահանգման, որ տվյալ գնորդը վերցրել է տվյալ ապրանքը:

Եթե գնորդը փոշմանել է, նա կարող է հետ դնել ապրանքը, և այն դուրս կբերվի իր գնումների ցուցակից:

Amazon-ը հայտարարում է, որ «Just Walk Out» տեխնոլոգիայի շրջանակներում կիրառվում է «մեքենայական տեսողություն, խորացված ուսուցման ալգորիթմեր, և տարբեր աղբյուրներից եկող զգայական տվյալների համադրություն»:

Սիեթլի խանութի աշխատակիցը խոստովանել է, որ առևտրի սրահին հետևում են տեսախցիկները: Հավանական է, որ գնորդի կողմից ապրանքը վերցնելու հանգամանքը որոշվում է RFID-ի և մեքենայական տեսողության հաստատման միջոցով: Խանութից դուրս գալիս  բջջային հավելվածը ավտոմատ կերպով կատարում է գործորքը:

Amazon Go-ում վաճառվում են տարատեսակ ապրանքներ, այդ թվում բանջարեղեն, կաթնամթերք, թխվածքներ, պատրաստի ուտեստներ և այլն: