Բավ է պառակտվել
30-03-2015 13:53

Կասպերսկու լաբորատորիան վաճառքի ծավալով առաջ է անցել Symantec-ից

Կասպերսկու լաբորատորիան դարձել է եվրոպական խանութներում տեկեկատվական անվտանգության համակարգչային ծրագրերի առաջատարը վաճառքների ծավալով՝ առաջ անցնելով նախկին առաջատար Symantec-ից: Այդ մասին իր հաշվետվության մեջ հայտնել է GfK վերլուծական ընկերությունը: Հատկապես ակտիվորեն Կասպերսկու տեկեկատվական անվտանգության համակարգչային ծրագրերը գնում էին Գերմանիայում, թեև համակարգիչների պաշտպանության սոֆթը Եվրոպայի խանութներում այժմ ավելի վատ է վաճառվում, քան նախկինում: Հունվարի ընթացքում եվրոպացիները հակավիրուսների և տեղեկատվական անվտանգության այլ ծրագրերի վրա ծախսել են 25,2 մլն. եվրո , որը 2014 թվականի հունվարի վաճառքի ծավալներով 10 տոկոսով պակաս է: Հունվարին վաճառքում առաջատարն էին Կասպերսկու ծրագրերը, որոնք կազմեցին ոլորտում ընդհանուր վաճառքի 34 տոկոսը: Երկրորդ հորիզոնականում հայտնվել է McAffee-ի ծրագիրը 27 տոկոսով և Symantec-ը, որի վաճառքների բաժինը շուկայում կազմել է 25 տոկոս: Նախորդ տարի ամեն ինչ այլ կերպ էր դասավորվել. Symantec-ի բաժինը կազմում էր շուկայի 35 տոկոսը, Կասպերսկու բաժինը՝ 30 տոկոսը, իսկ McAffee-ն ուներ 24 տոկոս: GfK վերլուծական ընկերությունը հետազոտում է շուկան և վիճակագրությունը համացանցով չի տրամադրում: Կասպերսկու լաբորատորիան Եվրոպայում հատկապես հզոր դիրքերի է հասել.մեկ տարվա ընթացքում ընկերությունը այդ երկրի շուկայում իր բաժինը 53 տոկոսից հասցրել է 60 տոկոսի: Եվրոպայում ընկերության կառավարիչ տնօրեն Ալեքսանդր Մոիսեևի խոսքով՝ ընկերությունը եվրոպական խանութներում վաճառքի ծավալով առաջատարը դառնալու որևէ պատճառներ չկան: Նրա խոսքով՝ ընկերությունը բարելավել է տեխնիկական աջակցության որակը, ինչպես նաև ավելացրել է Եվրոպայում իր վաճառքի ծավալները, իսկ որոշ օգտատերեր, օգտվելով աշխատավայրում Կասպերսկու հակավիրուսից, այն տեղադրում են նաև տնային համակարգիչներին: