Բավ է պառակտվել
11-12-2016 12:34

Մարսյան խոշորագույն հովիտը ցուցադրվել է տեսանյութով

Եվրոպական տիեզերական գործակալությունը (ESA) ներկայացրել է մի տեսանյութ, որում ցուցադրված է Մարսի վրայի խոշորագույն հովիտներից մեկը՝ Mawrth Vallis-ը, որն ունի 600 կմ երկարություն, իսկ խորությունը տեղ-տեղ հասնում է երկու կիլոմետրի:
Ենթադրվում է, որ այն գոյացել է ժամանակին մոլորակի վարա եղած ջրի հոսանքից: Անիմացիան ստեղծվել է ավտոմատ «Մարս-էքսպրես» միջմոլորակային կայանի արած լուսանկարների հիման վրա:

 
Տեսանյութում կարելի է տեսնել նաև տարբեր գույնի խառնարաններով ծածկված բարձրավանդակ:
Դրանցից ամենաբաց գույնն ունեցողները ձևավորված են կավի հանքանյութերից, որոնք կոչվում են ֆիլոսիլիկատներ: Դրանց մեջ պարունակվող ջրատար կրիստալները ապագայում գիտնականներին կօգնեն պարզել՝ արդյոք Մարսի վրա երբևէ եղե՞լ են կյանքի համար անհրաժեշտ պայմաններ: