Բավ է պառակտվել
06-07-2016 17:41

Չինաստանում կառուցվել է աշխարհի ամենամեծ ռադիոաստղադիտակը

Չինաստանի հարավ-արևելյան Գույչժոու նահանգում աշխարհի ամենամեծ ռադիոաստղադիտակն են կառուցել:

FAST (Five hundred meter Aperture Spherical Telescope) աստղադիտակի տրամագիծը 500 մետր է, ինչը 200 մետրով ավելի է Պուերտո Ռիկոյի Արեսիբո աստղադիտարանի նրա մրցակցից:

Աստղադիտակի ստեղծման աշխատանքների ընթացքում չինական իշխանությունները ստիպված են եղել ավելի քան 9 հազար մարդու վերաբնակեցման որոշում կայացնել, որոնք բնակվում էին շինհրապարակից 5 կմ հեռավորությամբ:

Աստղադիտակի օգնությամբ գիտնականները հետևելու են մինչև 1000 լուսային տարի հեռավորությամբ տեղակայված տիեզերական օբյեկտների: