31-07-2017 08:41

Մոտ ժամանակներս արևի խոշորագույն խավարում է սպասվում

Բնության այդ արտառոց երևույթին հնարավոր կլինի հետևել Միացյալ Նահանգների ողջ տարածքից: Ազգային արևային աստղադիտարանի գիտնականները հաշվարկել են ոչ միայն խավարման տևողությունը, այլ նաև պարզել են արևային պսակի ձևը:
Արևային խավարումը, որին Միացյալ Նահանգների բնակիչները օգոստոս ամսին կկարողանան հետևել Ալյասկայից մինչև Հավայան կղզիներ ձգվող տարածքից, պատմության մեջ ամենատևականըկլինի: Երկիրը 90 րոպեով «կընկղմվի խավարի մեջ»:
Գիտնականները նաև գտնում են, որ արևային պսակը նախորդ՝ 2012թ. խավարումից մի քանի անգամ մեծ կլինի: Խավարման ընթացքում արևային ակտիվության չափումներով կզբաղվի DKIST «արևային» աստղադիտակը: