19-10-2016 08:41

Apple-ը կդադարեցնի հին iPhone-ների սպասարկումը

Մինչև հոկտեմբերի վերջ Apple-ը կդադարեցնի 2010-ին թողարկված iPhone 4 և 13 դյույմանոց MacBook Air նոութբուքերի սպասարկումը: Սրանք ընդգրկվել են «հնացած» սարքավորումներիօ ցուցակում:

Դեռևս ապրիլի սկզբին էր հայտնի, որ Apple-ը ծրագրել է դադարեցնել iPhone 4-ի սպասարկումը, սակայն հստակ ժամկետ չի նշվել: Դեռ վեց տարի առաջ թողարկված սմարթֆոնը այժմ էլ շատ ակտիվ օգտագործվում է: Սակայն նոյեմբերի 1-ից iPhone 4-ի սեփականատերերը չեն կարող դիմել սերտիֆիկացված ծառայություններին սարքի փչանալու կամ ինչ-որ բան փոխելու հարցով:

Բացի այդ, աջակցող ծառայությունը կդադարեցնի հին սարքի վերաբերյալ խորհրդատվություն տրամադրել: