Բավ է պառակտվել
08-12-2016 16:19

ԼՂՀ հակամարտությունը՝ Yandex-ի 2016 թ. ամենաորոնված հայտերի ցուցակում

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հայտնվել է Yandex-ի 2016 թ. Ամենաշատը որոնված հայտերի ցուցակում:

««Yandex» ընկերությունը վերլուծել է որոնողական հայտերը, և պարզել է, թե որ երևույթները, մարդիկ, իրադարձություններն ու մեմերն են ամենից շատը հետաքրքրել ռուսաստանցիներին՝ 2016 թվականին:

Իրադարձություններ կատեգորիայում հարցումների թվով առաջատարներ են դարձել ՌԴ-ում և ԱՄՆ-ում տեղի ունեցած ընտրությունները, խոզի գրիպն ու Զիկա վիրուսը, դոպինգ սկանդալը, Մոսկվայում դայակի կողմից երեխայի դաժան սպանությունը, Դոնի Ռոստովում ինքնաթիռի կործանումը, Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը, ինչպես նաև «Յարովայի փաթեթի» օրենքները և Ջոկ Սթերջեսի՝ «Առանց քաշվելու» անունը կրող մերկ լուսանկարների ցուցահանդեսը:

Հիշեցնենք, որ 2016 թվականի ապրիլի 2-ից 5-ը ադրբեջանական զինված ուժերը անցան ակտիվ ռազմական գործողությունների՝ կրակի տակ պահելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիրքերն ու բնակավայրերը շփման գծի ողջ երկայնքով, ինչի ընթացքում հակառակորդը կիրառում էր  նաև հրթիռա-հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և օդուժ:

ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշեց հակառակորդի  ագրեսիվ գործողությունները՝  թշնամուն պատճառելով մարդկային և տեխնիկական ծանր կորուստներ: