Բավ է պառակտվել
11-07-2016 11:09

Apple- ը դադարեցրել է սեփական մոնիտորների արտադրությունը

Thunderbolt Display մոնիտորները վաճառքի են հանվել 2011 թ.-ին և դրանից հետո չեն թարմացվել

Apple ընկերությունը դադարեցրել է սեփական համակարգիչների համար Thunderbolt Display մոնիտորների արտադրությունը: Որոշ ժամանակ, քանի դեռ պահեստային ռեզերվները սպառված չեն, մոդելը դեռ հասանելի կլինի Apple Store ֆիրմային խանութներում, սակայն դա միայն ժամանակի հարց է:

Thunderbolt Display-ը Apple-ի կեղմից ներկայումս արտադրվող միակ արտաքին մոնիտորն է: Այդ պատճառով էլ պարզ չէ, թե ինչով է պատճառաբանված արտադրությունը դադարեցնելու որոշումը: Փորձագետները կարծում են, որ այս կերպ ընկերությունը հայտարարում է 4K կամ 5K լուծումով նոր մոդելների թողարկման մասին: Բայց սա միայն ենթադրություն է:Այնպես որ, եթե դուք չունեք Apple մոնիտոր, շտապեք: Thunderbolt Display-ի «Սահմանափակ հավաքածուն» հասանելի է ընդամենը $ 999-ով: