Բավ է պառակտվել
27-01-2016 09:39

Apple ընկերությունը հայտարարել է ռեկորդային շահույթի մասին

Apple ընկերության շահույթն առաջին ֆինանսական եռամսյակում (ավարտվել է 2015-ի դեկտեմբերի 26-ին) կազմել է 18,4 մլրդ դոլար, ինչը ռեկորդային է այդ կորպորացիայի համար: Apple-ի ընդհանուր շրջանառությունը նույն ժամանակահատվածում եւս ռեկորդային է՝ 75,9 մլրդ դոլար: Բացի այդ, կորպորացիան հայտարարել է iPhone սմարթֆոնների վաճառքի աննշան (մեկ տոկոսից քիչ) աճի մասին: Առաջին ֆինանսական եռամսյակում վաճառվել է 74,7 մլն սմարթֆոն: 1976 թվականին հիմնադրված Apple ընկերությունն արտադրում է սմարթֆոններ, պլանշետներ, երաժշտական նվագարկիչներ, նոութբուքեր եւ սեղանի համակարգիչներ, ինչպես նաեւ այլ բարձրտեխնոլոգիական տեխնիկա: Կորպորացիան խոշորագույնն է աշխարհում, որի շուկայական կապիտալիզացիան մոտ 540 մլրդ դոլար է: