Բավ է պառակտվել
04-04-2015 15:50

Microsoft ընկերությունը այսօր դարձավ 40 տարեկան

40 արի առաջ ` 1975 թվականի ապրիլի 4-ին, Հարվարդի համալսարանում սովորող Բիլ Գեյթսը և Պոլ Ալլենը հիմնադրեցին Micro-Soft նախագիծը: Հիմնադրման օրերին դժվար էր պատկերացնել,որ 3 հոգանոց ոչ հայտնի այդ ընկերությունը կարող է դառնալ ամենախոշոր ծրագրային ապահովման ընկերություն: 

Micro-Soft անվանումը առաջարկել է Պոլ Ալլենը իրար կցելով «Microprocessor» և «Software» («Միկրոմշակիչ»,«Ծրագրային ապահովում») բառերը: Microsoft ընկերությունը շուկա դուրս եկավ 1980 թվականին Unix-ի նման Xenix պլատֆորմայով: Իհարկե ընկերությւունը սկսեց ավելի շատ ճանաչում ստանալ MS-DOS օպերացիոն համակարգի շնորհիվ (x86): 1985 թվականին հայտնվեց օպերացիոն համակարգի ավելի թարմացված տարբերակը,որը ուներ գրաֆիկական ինտերֆեյս: 10 տարի անց ՝ 1995 թվականին, հայտնվեց Windows 95-ը,որը իրենից ներկայացնում էր MS-DOS-ի և Windows-ի միավորում: 

Այժմ Net Applications-ի տվյալներով աշխարհում օգտագործվող ամբողջ համակարգիչների 91%-ի համար օգտագործվում է Windows օպերացիոն համակարգը: Ընկերությունը նաև ներկայացնում է ամբողջական ծրագրային փաթեթներ աշխատանքի համար: Ընկերությունը չի սահմանափակվում միայն ծրագրային ապահովումով և ստեղծում է Xbox խաղային կոնսոլներ, Lumia սմարթֆոններ և այլ սարքեր: 

Հիմա արդեն ընկերությունը ունի շուրջ 125,000 աշխատակից,իսկ վերջին աշխատանքային եռամսյակում ընկերությունը ստացել է  $26,47 միլիարդ գումար ($5,86 միլիարդ եկամուտ) :