Բավ է պառակտվել
26-04-2017 12:06

Քիմ Քարդաշյանը Հայոց ցեղասպանության հիշատակին նոր Kimoji է հրապարակել

Հայկական ծագումով ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը նոր Kimoji է հրապարակել(Քիմ Քարդաշյանի էմոջիների հավաքածուն), որը նվիրված է Հայոց ցեղասպանության հիշատակին:
« Նոր անմոռանալի Kimoji»,- գրել է Քարդաշյանն իր Twitter-ում, տեղադրելով 1915թ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի սիմվոլը հանդիսացող անմոռուկի նկարը և #Armenian հեշթեգը:

New Never Forget kimoji #Armenian
1915թ. Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է: Թուրքիան ավանդաբար ժխտում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ 1,5 միլիոն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները, և չափացանց ցավոտ է արձագանքում Հայոց ցեղասպանության վերաբերյալ Արևմուտքի քննադատություններին:
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է աշխարհի մի շարք պետությունների կողմից, որոնց թվում են Ուրուգվայը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Լիտվան, ինչպես նաև Գերմանիայի Բունդեսթագը, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Ամերիկայի Միացյալ Նահանգների մեծ մասը, Ավստրիայի, Չիլիի, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի Ազգային Խորհուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների Պալատը և Լեհաստանի Սեյմը: