Բավ է պառակտվել
05-03-2015 17:32

ԿիբերԲերկուտը հայտարարել է «ուկռոբոտների» ջախջախման մասին

ԿիբերԲերկուտի հաքերները հայտարարում են այն մասին, որ այսպես կոչված «Ուկրաինայի տեղեկատվական զորքերը» ջախջախվել են: Նորակոչիկ բոթ Յուրի Ստեցը (Ուկրաինայի տեղեկատվական քաղաքականության նախարար) գերևարվել է», պնդում են հաքերները: «Տեղեկանալով Ուկրաինայի տեղեկատվական քաղաքականության նախարարության կողմից «տեղեկատվական զորքերի» ստեղծման մասին՝ մենք ակնկալում էինք տեսնել արժանավոր հակառակորդի, որը ընդունակ է մեզ մարտահրավեր նետել: Մենք անմիջապես գրանցվեցինք տեղեկատվական զորքերի կայքում՝ ակնկալելով խորամանկ և իմաստալի առաջադրանքներ ստանալ: Սակայն իրականությունը այնքան ձանձրալի էր, որ մենք ստիպված էինք ներխուժել կայքը, «գերևարել» համացանցի բոլոր միամիտ օգտատերերին, ովքեր ցանկանում էին դառնալ կիևյան բոթեր և վերջ տալ այդ խայտառակությանը: Բոթերի բանակը, ընդունված կարգով, գլխավորում էր նախարար Յուրի Ստեցը», - նշված է ԿիբերԲերկուտի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: Կիևի նոր իշխանություններին պատերազմ հայտարարած համացանցի վիրժառուները մասնավորապես հաղորդում են այն մասին, որ իրենք բացահայտել են Ուկրաինայի տեղեկատվական քաղաքականության նախարարի տեղաակալ Տատյանա Պոպովայի գրագրությունը, ով խոստովանում է, թե «Ուկրաինայի տեղեկատվական զորքերը խայտառակություն է»: Բացի այդ «տեղեկատվական զորքերի» ղեկավարության գրագրության մեջ առկա են մտորումներ սպիտակ և սև պրոպագանդման, ինչպես նաև «տեղեկատվական զորքեր» նախագիծը կառավարելու մասին: «Մեր կողմից գերևարված «կիևյան հրեշները», այդ թվում նաև նորակոչիկ Յուրի Ստեցը, ակտիվորեն համագործակցում են և ցուցմունքներ են տալիս: Ահա թե ինչու մենք՝ ԿիբերԲերկուտներս, գտնվելով Ուկրաինայի տեղեկատվական քաղաքականության նախարարության տեղեկատվական ցանցերում, հայտարարում ենք նախարարության ներքին փաստաթղթերի և նախարարության աշխատակիցների՝ Յոզեֆ Գեբելսի հետնորդների, ծառայողական գրագրության հրապարակման երկարատև նախագծի մասին: Այն չափազանց հետաքրքրաշարժ է», - խոստանում են հաքերները և հրապարակում են այն հղումները, որոնցում կարելի է ներբեռնել գաղտնազերծված նամակները: Տվյալ նամակներից մեկում նշված է նաև ռուսաստանյան «Ռոսիա 24» և LifeNews հեռուստաալիքների մասին, որոնք, ինչպես կարծում են բոթերը, կգրանցվեն «տեղեկատվական զորքերի» կայքերում և կօգտագործեն նրանց ցուցմունքները իրենց նպատակներով՝ «հրապարակելու և ցուցմունքները մանրամասնորեն վերլուծելու»: Նախագածի գաղափարախոսների մտավախությունները արդեն հաստատվել են:

Օրինակ 2 կետում, մասնավորապես, նշված է, որ «անիմաստ է նրանց մտափոխել, քանի որ «ռուսաստանյան բոթերի հետ վեճերում անիմաստ է նրանց մտափոխել, քանի որ նրանք գումար են ստանում…»: Իսկ 7 կետում նշված է. «Ամենից առավել ռուսաստանցիները վախենում են ուկրաինացիների հաջողություններից: Ցանկացած հաջողակ բարեփոխումները նրանց ստիպում է մտածել, որ Ուկրաինան կհզորանա: Ահա թե ինչու անհրաժեշտ է հակառակորդի հետ զրույցում անընդմեջ հիշատակել դրական փոփոխությունները, իշխանությունների որոշումները և նորամուծությունները»: