Բավ է պառակտվել
29-07-2015 13:14

KFC-ն ստեղծել է սննդի տուփ Polaroid տպիչով

Արագ սննդի ցանցի կանադական բաժանմունքը 60-ամյակի պատվին արտադրել է տուփերի սահմանափակ սերիա, որոնց մեջ առկա է նկարների տպագրման Polaroid տպիչ: Ցանցի հաճախորդները կարող են տուփի հիշողության մեջ Bluetooth-ի օգնությամբ ներբեռնել սմարտֆոնով արված նկարները և անմիջապես տպել դրանք: Դեռևս չկան մանրամանսեր, թե երբ այդ «հրաշք-փաթեթը» կհայտնվի ազատ վաճառքի մեջ:

KFC-ն հայտնի է փաթեթավորման նկատմամբ իր ոչ ստանդարտ մոտեցմամբ: Օրինակ Գերմանիայում ընկերությունը թողարկել էր բարակ bluetooth-ստեղնաշար, որ սկուտեղի մեջ էր դրվել ավանդական թղթի թերթի փոխարեն: Ստեղնաշարը աշխատում է մարտկոցով, նրան կարելի է միացնել սմարտֆոնին և հանգիստ հավաքել հաղորդագրություններ, չվախենալով էկրանը յուղոտելուց: