11-09-2014 16:35

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՏՏ ոլորտին աջակցելու ծրագրերին

ՀՀ կառավարությունը երկրորդ անգամ է հավանություն տվել ՏՏ ոլորտի ընկերություններին արտոնություններ տալու օրինագծերի փաթեթին:
Արտոնությունները նախատեսում են զրոյական շահութահարկ եւ 10% եկամտահարկ (ներկա 24,4 եւ 36%-ի փոխարեն): Արտոնությունները տարածվում են սկսնակ, 15-ից ոչ ավելի աշխատակիցներով ՏՏ ընկերությունների վրա՝ 3 տարի ժամկետով:
Ընկերությունները կարող են տեխնիկական աջակցություն ու դրամաշնորհներ ստանալ: Օրենքի գործողությունը եւս ժամանակավոր կլինի՝ մինչեւ 2020թ.:
Օրինագծերը խորհրդարան էին մտել մարտին, սակայն քառյակը տապալել էր դրանց ընդունումը՝ բոյկոտելով քվեարկությունը: