Բավ է պառակտվել
19-08-2016 11:57

Ինչպե՞ս դիտարկել աստղերը (տեսանյութ)

Սկսենք ուսումնասիրել երկինքը:

01 Ի՞նչ է պատահել

Ոչ մի կարևոր բան: Պարզապես մոտենում ամառը, գիշերներն ավելի տաք են դառնում, և ժամանակն է հիշեցնել ձեզ, որ բոլորս կարող ենք դուրս գալ բակ և տեսնել տիեզերքը:

02 Ի՞նչ կարելի է տեսնել գիշերային երկնքում

Եթե համեմատենք տիեզերքի մասշտաբի հետ` այնքան էլ շատ չէ: Ծիր Կաթին գալակտիկայի մի փոքր մասը միայն:

03 Կարելի՞ է արդյոք դիտարկել ցանկացած վայրից

Այո, սակայն թե ինչ կարող եք տեսնել կախված է դիտարկման վայրից: Մեծ քաղաքները այնքանել պիտանի չեն դիտարկման համար, քանի որ արհեստական լույսը խանգարում է:

04 Իսկ եթե ինչ-որ տեղ քաղաքից դուրս գնա՞նք

Այնպես շատ ավելի լավ կլինի: Կարող եք տեսնել Ծիր Կաթինի աստղաբույլը, տարբերակել ծանոթ ու անծանոթ համաստեղությունները: Հնարավոր է կստացվի տեսնել ամենահեռավոր օբյեկտը` Անդրոմեդայի մեծ համաստեղությունը:

05 Կարելի՞ է տենել ընկնող աստղերը

Կարելի է: Նրանք մեզ ավելի մոտ են քան շատ այլ օբյեկտներ: Միայն պետք է հիշել, որ ընկնող աստղերն, ըստ էության, ոչ թե աստղեր են այլ մետիորիտներ, տիեզերական ավազահատիկներ, որոնք այրվում են վերին մթնոլորտում:

06 Ուրիշ ի՞նչ հետաքրքիր բան կարելի է տեսնել երկնքում

Շատ գեղեցիկ երևույթ է հյուսիսային լույսերը:

Գրեթե նույն բարձրության վրա ինչ մետեորներին են ամռանը կարելի է տեսնել արծաթագույն ամպեր:

07 Ինչպե՞ս տարբերել է մոլորակը աստղից 

Լուսավորության կայունությունից: Նույնիսկ պայծառ աստղի լույսը թեթևակի երերուն է: Իսկ մոլորակը ավելի մոտ լինելու հաշվին առավել կայուն լույսով է լուսավորվում: Երկիր մոլորակի երկնքում ամենապայծառ մոլորակը Վեներան է:

08 Ինչպե՞ս դիտարկել արբանյակը

Տրեզերքի տարածության մեջ թռչող արբանյակը խամրած, չթարթող սպիտակ աստղի է նմանվում: Եթե ինչ-որ թարթող լույս է թռչում ապա դուք, ամենայն հավանականությամբ, ինքնաթիռ եք տեսնում:

09 Երկնքում միլիարդավոր աստղեր կան: Ինչպե՞ս այս ամենը սովորել և իմանալ, թե որտեղ է պետք նայել:

Մի անհանգստացեք, դրա համար այլևս պետք չէ երկար նստել տեղեկատուների առջև` համակարգիչների, պլանշետների և սմարթֆոնների հարմար հավելվածները թույլ կտան ձեզ արագ կողմնորոշվել գիշերային երկինքում: Առաջին հերթին պետք է միացնել համակարգչային Stellarium մոլորակային ծրագիրը: Բավական է նշել, ձեր քաղաքը, և ծրագիրն ինքնուրույն կհաշվարկի աստղերը, մոլորակները և համաստեղությունները որոնք տեսանելի են երկնքում ցանկացած ժամանակ:

10 Ի՞նչ սարքավորումներ են անհրաժեշտ տիեզերքի դիտարկման համար

Կարելի է սկսել պարզ 20-ապատիկ չափով հեռադիտակից: Դա բավական է Յուպիտեր արբանյակները դիտարկելու համար: Հեռադիտակներով կարելի է տեսնել նաև Անդրոմեդայի համաստեղությունը: Լուսինը հեռադիտակներով հրաշալի է դիտվում, հատկապես ամպերի ֆոնի վրա:

11 Իսկ եթե ուզում եմ ավելին տեսնել

Այդ դեպքում ձեզ ավելի բարդ սարքեր են պետք` շտատիվներով աստղադիտական հեռադիտակ կամ սիրողական աստղադիտակներ:

12 Արեգակին նույնպե՞ս կարելի է նայել

Այո, բայց զգույշ: Արեգակը դիտարկելու համար անհրաժեշտ են արևապաշտպան թաղանթներ կամ հատուկ Coronado աստղադիտակներ:

13 Ինչպե՞ս իմանալ ՄՏԿ-ների, արբանյակների թռիչքների մասին և այլ հետաքրքիր բաներ

Նույնպես հավելվածների օգնությամբ: Գոյություն ունեն ՄՏԿ թռիչքների մասին զգուշացնող հավելվածներ: Օգտվողները պետք է այցելեն heavens-above.com կայքը: Այն կօգնի հետևել տիեզերանավերի թռիչքներին: «ВКонтакте» կայքում «դիտողական աստղագիտություն» հավելվածը միշտ կպատմի երկնքում առաջիկա հետաքրքիր իրադարձությունների մասին:

14 Ի՞նչ սարքավորումներ են անհրաժեշտ է տիեզերքը լուսանկարելու համար

Գրեթե բոլոր հայլեպատ կիսապրոֆեսիոնալ և պրոֆեսիոնալ տեսախցիկները: Բրենդային սաստիկ թանկ ոսպնյակներ չեն պահանջվում, բավարար լուսավորության, փորձի և աշխատասիրության առկայության դեպքում դուք կարող եք հիանալի լուսանկարներ ստանալ նաև չինական Samyang-ով:

15 Ինչպե՞ս կարելի է ՉԹՕ տեսնել

Նայել երկինք և չհասկանալ, թե ինչ եք տեսնում: Հիշեցնում ենք, որ ՉԹՕ-ն` դա չբացահայտված թռչող օբյեկտ է: գիշերային երկնքի ֆոնի վրա թռչող թռչունը ՉԹՕ է: Վեներան շարժվող ամպերի ֆոնին` ՉԹՕ է: Չինական լապտերները և նորաձև լուսադիոդային փուչիկները ՉԹՕ են: Իսկ հիմա նաև անօդաչու թռչող սարքերի ժամանակն է եկել ... Որքան ավելի շատ հետևեք երկնքում աստղագիտական օբյեկտներին և տեղեկեւթյուններ ստանաք, այնքան ավելի քիչ ՉԹՕ-ներ կտեսնեք և ավելի հետաքրքիր բացահայտումներ կանեք: