Բավ է պառակտվել
14-05-2015 14:56

Այսօր Երկրին խոշոր աստղակերպ է մոտենում

2015 թ. մայիսի 14-ին՝ մեր ժամանակով մոտավորապես 15:25-ին, Երկրին է մոտենում 1999 FN5 խոշոր աստղակերպը: Մոտ 1 կմ տրամագծով և հարյուր հազարավոր տոննա քաշով աստղակերպը Երկրին է մոտենում մոտ 10 մլն կմ հեռավորության վրա: NASA-ն նշում է, որ աստղակերպը Երկրի համար վտանգավոր չէ: Գիտնականները պատրաստվում են երկնային մարմնի մոտենալն օգտագործել դրա ուղեծրի պարամետրերը որոշելու համար: Մայիսի 17-ին Երկրից 24 մլն կմ հեռավորության վրա կլինի մեկ այլ աստղակերպ՝ 5381 Sekhmet-ը: