Բավ է պառակտվել
08-12-2015 10:00

Երկրագնդին արտասովոր գիսաստղ է մոտենում

C/2013 US10 գիսաստղն ավարտել է արևի շուրջ իր «ճանապարհորդությունը» և այժմ գտնվում է Երկրին մոտենալու ճանապարհին, որին կմոտենա 108 մլն կմ հեռավորության վրա և 2016 թվականի հունվարի կեսերին այն հնարավոր կլինի տեսնել անզեն աչքով, հայտնում է ՆԱՍԱ–ն։ Տվյալ փոքր երկնային մարմինը հայտնաբերվել է 2013 թվականին հոկտեմբերի 31-ին գիսաստղերի ավտոմատացված համակարգի շնորհիվ, որը ստեղծվել է երկնքի ուսումնասիրման Catalina Sky Survey շրջանակներում։ Այն պատկանում է, այսպես կոչված, Օորտա ամպի բնակիչների շարքին։ Այդ «ամպը», որը բաղկացած է գիսաստղից և այլ «սառցե» մարմիններից, տեղակայված է մեր լուսատուից 150-1.5 հազար աստղագիտական միավոր հեռավորության վրա։ Գիտնականները կարծում են, որ սա «շինանյութերի» յուրօրինակ կույտ է, որը դուրս է գցվել Արեգակնային համակարգից դրա ստեղծման ընթացքում։ C/2013 US10 գիսաստղը, ինչպես հայտնում են աստղագետները, դեռ երբեք չի լքել Օորտա ամպի սահմանները, ինչի շնորհիվ այն պետք է մինչ օրս բաղկացած լինի նախաստեղծ նյութից, որից կյանք է առել Արեգակնային համակարգը 4.4 միլիարդ տարի առաջ։ Դրա շնորհիվ դրա մոտենալը Երկրին ու Արևին մեծ հետաքրքրություն է ներկայացնում գիտնականների համար։ «Կատալինան» նոյեմբերի վերջին ավարտել է իր կյանքի առաջին պտույտը Արևի շուրջ և սկսել շարժվել դեպի Երկիր։ Այս պահին գիսաստղը գտնվում է Կույսի համաստեղությունում, և այն կարելի է տեսնել գրեթե անզեն աչքով։ Այս վիճակում այն կգտնվի մինչև 2016 թվականի հունվար, երբ այն առավելագույնս մոտ կլինի Երկիր մոլորակին։ 2016 թվականի հունվարի 17-ին` կիրակի, գիսաստղն առավելագույնս կմոտենա Երկրին և կգտնվի նրանից 0.72 աստղաբաշխական միավոր (108 միլիոն կմ) հեռավորության վրա։ Այդ ժամանակ նրա պայծառությունը կհասնի հինգերորդ աստղային մեծության, ինչը թույլ կտա այն տեսնել հեռադիտակով կամ նույնիսկ անզեն աչքով` հետևելով Մեծ արջի համաստեղությանը։