Բավ է պառակտվել
17-01-2015 08:58

Երկրին աստերոիդ է մոտենում

NASA գործակալության մասնագետները զգուշացրել են այն մասին, որ հունվարի վերջին Երկրին կմոտենա 2004 BL86 աստերոիդը: Երկնային մարմնի տրամագիծը, որը բացահայտվել է 2004 թվականի սկզբին, կազմում է հինգ հարյուր մետր, իսկ ծավալը՝ 157 միլիոն տոննա: Ըստ մասնագետների հաշվարկների՝ մեր մոլորակին աստերոիդի առավել մոտենալը տեղի կունենա հունվարի 26-ին: Գիտնականները նշել են, որ երկնային մարմինը Երկրի համար վտանգ չի ներկայացնում: Բացի այդ աստղագետներին 2004 BL86-ին հետևելու և վերջինիս մակերեսը ուսումնասիրելու յուրօրինակ հնարավորություն կընձեռնվի: Օրինակ՝ աստղագետները կփորձեն “ճառագայթել” աստերոիդը: Այդ թույլ կտաստանալ երկնային մարմնի եռաչափ լուսանկարները, քանի որ այն տվյալ պահին վերջինիս մասին գրեթե ոչինչ հայտնի չէ: