Բավ է պառակտվել
04-02-2016 09:32

Երկրիր մոլորակին աստերոիդ է մոտենում

Երկրիր մոլորակին Չելյաբինսկի երկնքում այրվող երկնաքարի նման աստերոիդ է մոտենում: Այս մասին հաղորդել են ՆԱՍԱ-ի ռեակտիվ շարժիչ լաբորատորիայի մասնագետները: Գիտնականները հաշվարկել են, որ երկնային մարմինը մոտ 30 մետր տրամագիծ ունի և եթե մտնի Երկրի մթնոլորտ, հավանական է իր «Չելյաբինսկի երկվորյակից» մոտ երկու անգամ ավելի ուժգին պայթյուն առաջացնի: Մեր մոլորակին առավել մոտ հեռավորության վրա `17 հազար կիլոմետր, 2013 TX68 աստերոիդը կթռչի 2016 թ. մարտի 5-ին: Չափսերով այն «Չելյաբինսկի երկնաքարից» 10 մետրով ավելի մեծ է: Այս աստերոիդն արդեն մոտեցել է Երկրին երկու տարի առաջ, սակայն անցել է «առավել հարմարավետ 2 միլիոն կիլոմետր հեռավորության վրա»: Գիտնականները նշում են, որ իրենք չեն կարողացել հաշվարկել աստերոիդի ճշգրիտ հետագիծը, սակայն կարելի է ասել, որ երկնային մարմնի բախումը Երկրի հետ չի ակնկալվում: Չելյաբինսկի երկնաքարը մթնոլորտում մասամբ այրված երկնային մարմին էր, որը Երկրի հետ բախման արդյունքում պայթել է Չելյաբինսկի մոտակայքում: Դա տեղի է ունեցել 2013թ. փետրվարի 15-ին տեղական ժամանակով 9:22 ին: